Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Արմեն Ամիրյանի հայտարարությունը

Արմեն Ամիրյանի հայտարարությունը
03.05.2018 | 11:44

«Սիրելի հայրենակիցնե′ր, գործընկերնե′ր, ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի

նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և
վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,
բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա
համագործակցության, համատեղ աշխատանքի համար։

Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն
մշակույթի զարգացման։


Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն
ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ
գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։

Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և
պաշտոնից։

Սիրով՝ Արմեն Ամիրյան»

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ